Logo

Հայաստանի Մ17 հավաքականն ընկերական խաղում պարտվեց Լատվիային

21:05 / 06.09.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընկերական խաղ անցկացրեց Լատվիայի Մ17 թիմի դեմ և պարտվեց 0-1 հաշվով:

Խաղի միակ գոլը 39-րդ րոպեին խփեց Օլիվերս Բեկերիսը, որին ասիստ կատարեց դարպասապահ Արտյոմս Բուտրիկը:

Հայաստանի և Լատվիայի Մ17 հավաքականները ևս մեկ ընկերական խաղ կանցկացնեն սեպտեմբերի 7-ին Ավանի ակադեմիայում (մեկնարկը` ժամը 16:30-ին):

Ընկերական խաղ

Հայաստան Մ17 - Լատվիա Մ17` 0-1

Օլիվերս Բեկերիս, 39

Ֆոտո` ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ