Logo

Հայաստանի Մ17 հավաքականը ֆանտաստիկ քամբեք արեց և հաղթեց Մոլդովայի թիմին

20:27 / 20.08.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ երկրորդ ընկերական խաղում ևս հաղթեց` 3-2։

Հայ ֆուտբոլիստները պարտվում էին 0-2 հաշվով, սակայն երեք գոլ խփեցին ու քամբեք արեցին։ Դարպասի վճռորոշ գրավումն արձանագրվեց հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին։

Հայաստանի հավաքականից գոլով աչքի ընկան Անդրանիկ Երվանդյանը, Մհեր Հարությունյանն ու Տիգրան Օհանյանը։

Օգոստոսի 18-ին՝ հավաքականների միջև կայացած առաջին ընկերական խաղում, Հայաստանի Մ17 հավաքականը հաղթել էր 3-1 հաշվով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ