Ալմաթիում անցկացվող կանանց Եվրոպայի Մ17 առաջնության որակավորման փուլի մինի-մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը 0-6 հաշվով պարտվել է Բոսնիա-Հերցեգովինայի թիմին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Առաջին տուրում Արմեն Բարեղամյանի գլխավորած թիմը 0-5 հաշվով պարտություն էր կրել Էստոնիայի Մ17 հավաքականից:
Եվրոպայի Մ17 առաջնության որակավորման փուլի մինի-մրցաշար, երկրորդ տուր
Բոսնիա և Հերցեգովինա - Հայաստան՝ 6-0 (2-0)
Լակետիչ, 21, Կեկիչ, 44, 49, 54, 68, Յուրիչ, 71
Հայաստան. 1․ Լիլիթ Բաբայան (12. Վիոլետա Մուսախանյան, 27), 3. Սոֆի Մհերյան (20. Արևիկ Համբարձումյան, 81), 4. Անի Օհանյան, 6. Մանե Ասլանյան, 7. Մարիաննա Վարդանյան (18. Անի Թադևոսյան, 73), 9․ Կարինե Մկրտչյան, 10․ Արմինե Վարդանյան, 11. Տաթև Խաչատրյան (ա), 15. Գոհար Ավետիսյան (14. Էլեն Մկրտչյան, 81), 17. Մարիա Վարդանյան (13. Վիկտորյա Հակոբյան, 46), 19. Նարե Մեծոյան:
Ֆոտո՝ ՀՖՖ


