Բասկետբոլի տղաների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի Մ16 առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի կիսաեզրափակիչ։
Երրորդ խաղում հայ բասկետբոլիստները 90-38 հաշվով վստահ հաղթանակ են տարել Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Էդգար Աղաբեկյանն էր, որը վաստակել է 17 միավոր: Նա նաև 2 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի թիմը 3 խաղում տարել է երկու հաղթանակ, կրել մեկ պարտություն, իսկ կիսաեզրափակիչի մրցակցին կիմանա ավելի ուշ։