Բասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը սկսել է ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբում:
Ջիբրալթարում ընթացող մրցաշարի առաջին խաղում հայ մարզուհիները 59:86 հաշվով պարտվել են Ադրբեջանի հավաքականին:
Հայաստանի թիմի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Ավա Ղարիբն էր՝ վաստակած 16 միավորով: Նա նաև 5 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:
Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին՝ մրցելով Կիպրոսի հետ: