Բասկետբոլի աղջիկների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:
5-րդ տեղի համար խաղում Հայաստանի հավաքականը 60-65 հաշվով պարտվեց Ալբանիայի թիմին՝ զբաղեցնելով 6-րդ տեղը:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստուհին Սեդա Գաբրիելյանն էր, որը վաստակեց 33 միավոր, 16 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն առաջին տուրում 99-36 հաշվով հաղթել էր Ջիբրալթարի, երկրորդ խաղում 46-62 հաշվով պարտվել էր Մալթայի, երրորդ տուրում 61-77 հաշվով զիջել էր Վրաստանի հավաքականներին, իսկ չորրորդ խաղում 75-58 հաշվով առավելության էր հասել Մոլդովայի հասակակիցների նկատմամբ:
Ֆոտո՝ ՀԲՖ մամուլի ծառայություն