Logo

Հայաստանի Մ16 հավաքականը պարտվել է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի երկրորդ տուրում

18:10 / 19.07.2023Բասկետբոլ
null

Բասկետբոլի աղջիկների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականն Անդորրայում ընթացող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբի երկրորդ տուրում 46-62 հաշվով պարտվել է Մալթայի թիմին:

Հայաստանի հավաքականի կազմում դաբլ-դաբլի հեղինակ է դարձել Սեդա Գաբրիելյանը, որը վաստակել է 19 միավոր և գրանցել 10 ռեբաունդ: Գաբրիելյանը նաև կատարել է 6 ասիստ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն առաջին տուրում 99-36 հաշվով հաղթել էր Ջիբրալթարի թիմին: Հայաստանի թիմը հուլիսի 20-ին վերջին՝ երրորդ տուրում կմրցի Վրաստանի հավաքականի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա