Բասկետբոլի աղջիկների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երրորդ պարտությունը կրեց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբում:
Երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 71-83 հաշվով պարտվեց Վրաստանի հասակակից թիմին:
Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Ավա Ղարիբն էր, որը վաստակեց դաբլ-դաբլի հեղինակ դարձավ՝ 17 միավոր, 16 ռեբաունդ: Նա նաև կատարեց 6 ասիստ:
Հայաստանի հավաքականը կպայքարի 5-8-րդ տեղերի համար:
Ֆոտո՝ ՀԲՖ


