Logo

Հայաստանի Մ15 հավաքականը պարտվել է երեք անգամ հաշվի մեջ առջևում լինելուց հետո

14:52 / 01.11.2025Ֆուտբոլ
null

Ալբանիայում ընթացող ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում Հայաստանի Մ15 հավաքականը երկրորդ հանդիպումն է անցկացրել` 3-4 հաշվով պարտվելով Կոսովոյի հասակակիցների թիմին։

Նարեկ Դավթյանի գլխավորած թիմը հանդիպման ընթացքում երեք անգամ հաշվի մեջ եղել է առջևում` 1-0, 2-1, 3-2, սակայն չի կարողացել պահել առավելությունը` կրելով պարտություն։

Հայ ֆուտբոլիստներից գոլ են խփել Հովիկ Խաչատրյանը, Հարություն Բաղդասարյանը (երկուսն էլ` «Ուրարտու-1-11») և Մարտին Սարգսյանը («Ուրարտու-12-2»)։

Հայաստանի Մ15 հավաքականը մրցաշարում վերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 3-ին` մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի թիմի դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ