Logo

Հայաստանի Մ21 հավաքականը ժամանել է Չեռնոգորիա

16:41 / 20.03.2024Հայկական ֆուտբոլ
null

Հայաստանի երիտասարդական (Մ21) հավաքականը ժամանել է Պոդգորիցա, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Եվրո-2025-ի որակավորման մրցաշարում կմրցի Չեռնոգորիայի Մ21 հավաքականի հետ:

Թիմը մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ

Գոռ Մատինյան - ԲԿՄԱ
Վլադ Չատունց - «Ալաշկերտ»
Դավիթ Դավթյան - ԲԿՄԱ

Պաշտպաններ

Համլետ Մնացականյան - «Շիրակ»
Ավենտիս Ավենտիսյան - «ՆԿ Յարուն» (Խորվաթիա)
Պետիկ Մանուկյան - ԲԿՄԱ
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Արմեն Սարգսյան - ԲԿՄԱ
Ռուբեն Աբրահամյան - ԲԿՄԱ
Խարիտոն Այվազյան - «Ուրարտու»

Կիսապաշտպաններ

Նարեկ Ջանոյան - ԲԿՄԱ
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
Նարեկ Ալավերդյան - «Արարատ-Արմենիա»
Սերոբ Գալստյան - «Արարատ»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Կառլեն Հովհաննիսյան - ԲԿՄԱ
Համլետ Սարգսյան - ԲԿՄԱ
Տիգրան Ավանեսյան - «Բալթիկա» (Ռուսաստան)
Վյաչեսլավ Աֆյան - ԲԿՄԱ
Նարեկ Հովհաննիսյան - ԲԿՄԱ
Գևորգ Տարախչյան - «Ուրարտու»       

Հարձակվողներ

Լևոն Վարդանյան - «Փյունիկ»
Նիքոլաս Կալուկյան - «Սիրաքյուզ» (ԱՄՆ)       

Հիշեցնենք, որ Չեռնոգորիա Մ21 - Հայաստան Մ21 հանդիպումը կկայանա մարտի 22-ին Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ