Logo

Հայաստանի Մ21 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Շվեյցարիայի հասակակիցներին

23:34 / 17.11.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի Մ21 հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարում հերթական հանդիպումն անցկացրեց: Այս անգամ մրցակիցը Շվեյցարիայի երիտասարդական հավաքականն էր: 

Նյոշատել քաղաքի «Ստադ դե Մալադիերե» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի Մ21 հավաքականը 5 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասն ու ընտրական մրցաշարում 4-րդ պարտությունը կրեց հինգ մրցավեճերում:

Հայաստանի Մ21 հավաքականը 1 միավորով խմբում վերջինն է: Շվեյցարիայի հասակակիցները միավորների քանակը հասցրին 10-ի ու առաջին տեղում են: 

Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլ

Շվեյցարիա Մ21 - Հայաստան Մ21` 5-0

Ֆաբիան Ռիդեր, 37,51, Բրեդլի Ֆինկ, 51, Ալվին Սանչես, 71, Նիկոսաս Մուչի, 74

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա