Logo

Հայաստանի Մ15 հավաքականը պարտվել է Մալազիային

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
17:07 / 10.09.2022• Հայկական ֆուտբոլ
null

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող ֆուտբոլի մինչև 15 տարեկանների Զարգացման մրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի Մ15 հավաքականը 0-2 պարտվեց Մալայզիայի Մ15 թիմին, հայտնում է  ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի Մ15 հավաքականը 1-5 հաշվով զիջել էր Հյուսիսային Մակեդոնիային, իսկ երկրորդ տուրում 11-մետրանոց հարվածաշարում 5-4 հաշվով հաղթել էր Կոսովոյին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 0-0 հաշվով: 

Զարգացման մրցաշար, 3-րդ տուր

Մալայզիա Մ-15 – Հայաստան Մ-15՝ 2։0

Իզուդին Աֆիֆ Նազարուդին, 51, 83

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ