Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը մայիսի 18-ից 20-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մասնակցել է երկրորդ անգամ կայացած Chișinău Media European Cup միջազգային մրցաշարին։
Միջոցառմանը մասնակցել են 8 լրագրողական թիմեր Հայաստանից, Մոլդովայից, Գերմանիայից, Վրաստանից, Ռումինիայից, Իսրայելից և Ադրբեջանից։
Վիճակահանության արդյունքում Հայաստանի թիմը հայտնվել էր «մահվան» խմբում՝ Մոլդովայի, Վրաստանի և Ռումինիայի թիմերի հետ միասին։
Ցավոք, հայ լրագրողներին այս անգամ չհաջողվեց հաղթահարել խմբային փուլը, և նրանք լքեցին պայքարը, ինչպես և տանտերերի թիմը, որը նախորդ մրցաշարի հաղթողն էր։
Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Մոլդովայի մարզական լրագրողների ասոցիացիան է։ Հայաստանի լրագրողների թիմի գործընկերը FlyOne Armenia ավիաընկերությունն էր։ Քիշնևում Հայաստանի թիմին աջակցել է Մոլդովայի հայ համայնքը։


