Logo

Հայաստանի լեռնադահուկորդը երկու ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

20:56 / 23.03.2024Ձմեռային մարզաձևեր
null

Հայաստանը ներկայացնող ռուս լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը երկու ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Կրոնպլատզ քաղաքում կայացած միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մոսեսովը մրցել է 16 երկրի 40 լեռնադահուկորդների հետ: Ի դեպ, Մոսեսովի վաստակած վարկանիշային միավորները հնարավորություն կտան Հայաստանին հաջորդ մրցաշրջանում առաջին անգամ լեռնադահուկային սպորտի աշխարհի գավաթի խաղարկության փուլերում մասնակից ունենալ:

Ֆոտո՝ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ