Logo

Հայաստանի լավագույն ֆուտզալիստն ու մարզիչը

12:48 / 22.01.2024Ֆուտզալ
null

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն ֆուտզալիստի ու լավագույն մարզիչի քվեարկության արդյունքները։ 

61 միավորով 2023 թ․ լավագույն ֆուտզալիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Նորիլսկի Նիկելի» խաղացող Վլադիմիր Սանոսյանը:

Երկրորդ տեղում է Հայաստանի հավաքականի և իսպանական «Պալմա Ֆուտզալի» դարպասապահ Լուան Մյուլերը (42 միավոր)։ Լավագույն եռյակը 13 միավորով եզրափակել է Հայաստանի հավաքականի և ռուսական «Գազպրոմ-Յուգրայի» ֆուտզալիստ Ժոաո Գիլյերմե Կարվալյոն:

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

2023թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի հավաքականը գլխավորող Ռուբեն Նազարեթյանը` հավաքելով 75 միավոր: 

Երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի գործող չեմպիոն «Երևան ՖԱ»-ի գլխավոր մարզիչ Խաչատուր Միքայելյանը (33 միավոր)։ 18 միավորով երրորդ տեղում է «Լեոսթանդքոյինի» գլխավոր մարզիչ Էդգար Կիրակոսյանը:

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ