Երևանի Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում մեկնարկած ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի «4-ի եզրափակիչի» առաջին կիսաեզրափակիչում Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլերն իսպանական «Պալմա Ֆուտզալի» կազմում գրավեց պորտուգալական «Բենֆիկայի» դարպասը։
Մյուլերն աչքի ընկավ 33-րդ րոպեին և հաշիվը դարձրեց 2-3։
Հիմնական ժամանակն ավարտվեց 4-4 հաշվով, հանդիպումը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։
Խաղը ցուցադրվում է Fast Sports-ի ուղիղ եթերում։
Հիշեցնենք, որ «Պալմա Ֆուտզալը» Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրն է: