Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին տուրում կմրցի Խորվաթիայի հավաքականի հետ։ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը կհանգրվանի Le Premier հյուրանոցում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականը Խորվաթիա է մեկնել հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Ալբերտ Խաչումյան - ԲԿՄԱ
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան - «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Էդգար Սևիկյան - «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
Արթուր Սերոբյան - «Կասա Պիա» (Պորտուգալիա)
Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Արթուր Միրանյան - «Նոա»
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնել Խորվաթիա: Հայաստանի հավաքականի ավագը բաց կթողնի հանդիպումը ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ ռուսական «Ռուբինի» կիսապաշտպանը՝ վնասվածքի պատճառով: