Logo

Հայաստանի հավաքականը ժամանել է Պորտու

22:58 / 14.11.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Պորտու, որտեղ նոյեմբերի 16-ին կանցկացնի Պորտուգալիայի թիմի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին հանդիպումը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին տնային խաղում 0-1 հաշվով պարտվել էր Հունգարիային։ 

Հայաստանի հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու F խմբում 3 անընդմեջ պարտությունից հետո 3 միավորով վերջին` 4-րդ տեղում և այլևս չի  կարող պայքարել 2-րդ տեղի համար։ Պորտուգալիան 10 միավորով առաջատարն է:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ