Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Դուբլին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի չորրորդ տուրում Դուբլինի «Ավիվա» ստադիոնում կմրցի Իռլանդիայի հավաքականի դեմ։
Իռլանդիա - Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին ու ժամը 22:30-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

