Logo

Հայաստանի հավաքականը ժամանեց Լեհաստան

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 10.10.2020ՍՊՈՐՏ
121321594 10164494881185247 1389287129139000029 o - Հայաստանի հավաքականը ժամանեց Լեհաստան
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Ազգերի Լիգա, League C 3 տուր

11 Հոկտեմբեր 2020 - 20:00

2

Հայաստան

2

Վրաստան

1 - 0 Խորեն Բայրամյան - 6`

1 - 1 Նիկա Կաչարավա - 46`

1 - 2 Թոռնիկե Օքրիաշվիլի - 74`

2 - 2 Հենրիխ Մխիթարյան - 88`

Հայաստանի հավաքականը ժամանել է Լեհաստանի Կատովիցե քաղաք, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հայաստանի ընտրանին Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տուրի Վրաստանի դեմ հանդիպումն անցկացնելու է Կատովիցե քաղաքից մոտ 20 կմ հեռու գտնվող Տիխի քաղաքի մարզադաշտում:

Ազգային հավաքականի կազմում մրցավայր է մեկնել 24 ֆուտբոլիստ՝

Դարպասապահներ. Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան), Անատոլի Այվազով – «Ուրարտու», Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ. Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան), Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան), Վարազդատ Հարոյան – «Տամբով» (Ռուսաստան), Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա), Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ», Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան», Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ. Հենրիխ Մխիթարյան – «Ռոմա» (Իտալիա), Գևորգ Ղազարյան – «ԱԵԼ» (Լիմասոլ, Կիպրոս), Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա), Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան), Գեղամ Կադիմյան – «Նեման» (Բելառուս), Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան), Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա), Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ», Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան», Արթուր Գրիգորյան – «Փյունիկ», Սոլոմոն Ուդո – «Արարատ», Յուրի Գարեգինյան – «Նոա», Բենիկ Հովհաննիսյան – «Նոա»

Հարձակվողներ. Ալեքսանդր Կարապետյան – «Տամբով» (Ռուսաստան)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ