Logo

Հայաստանի հավաքականը վերջին մարզումն անցկացրեց Թուրքիայի հետ խաղից առաջ

22:37 / 07.09.2023Ֆուտբոլ
Հայաստան-Թուրքիա-հանդիպում

Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է վերջին մարզումը Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի «Էսքիշեհիր Յենի ստադիոնում», տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ 

Սեպտեմբերի 8-ին Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրում կհյուրընկալվի Թուրքիայի հավաքականին։ 

Հայաստանի հավաքականն առաջին երեք խաղերից հետո վաստակել է 6 միավոր ու խմբում զիջում է միայն Շտեֆան Կունցի գլխավորած թիմին։ Թուրքիայի հավաքականն ունի 9 միավոր։ 

Ֆոտո՝ ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա