Հոկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը և երեկոյան կանցկացնի առաջին մարզումը ՀՖՖ Տեխիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Առայժմ հավաքականին են միացել միայն VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես եկող հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ
Դավիդ Յուրչենկո – «Ալաշկերտ», Անատոլի Այվազով – «Ուրարտու», Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»
Պաշտպաններ
Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ – «Նոա», Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա», Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ», Հրայր Մկոյան – «Արարատ», Ժիրայր Մարգարյան – «Արարատ»
Կիսապատշպաններ. Էրիկ Վարդանյան – «Փյունիկ», Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ», Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա», Արտյոմ Ավանեսյան – «Արարատ-Արմենիա», Ալիկ Առաքելյան – «Արարատ»
Հարձակվող. Ալեքսանդր Կարապետյան – «Նոա»
Հոկտեմբերի 4-ին ազգային ընտրանին կմեկնի Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կշարունակի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին: Այստեղ մեր ընտրանուն կմիանան հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները: Հաշվի առնելով Երևանից Ռեյկյավիկ թռիչքի երկարությունը՝ որոշվել է մարզական հավաքը սկսել Ֆրանկֆուրտում՝ թռիչքի տարածությունը կրճատելու, ինչպես նաև արտերկում հանդես եկող ֆուտբոլիստների ժամանումը մարզական հավաքին ավելի հարմարավետ կերպով կազմակերպելու նպատակով: Ազգային հավաքականն Իսլանդիա կմեկնի հոկտեմբերի 6-ին:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները