Logo

Հայաստանի հավաքականը սկսեց մարզական հավաքը. Թիմում 1 կորուստ կա

13:11 / 08.10.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հավաքին արդեն միացել են 13 ֆուտբոլիստներ․

Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Լուկաս Սելարայան - «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Այսօր թիմին կմիանա Նաիր Տիկնիզյանը, իսկ հոկտեմբերի 9-ին հավաքականի ճամբար կժամանեն Ստյոպա Մկրտչյանը, Վահան Բիչախչյանը, Ուգոչուկվու Իվուն, Էդգար Սևիկյանը, Անդրե Չալըշըրը, Տիգրան Բարսեղյանը, Էդուարդ Սպերցյանը,Գեորգի Հարությունյանը և Արթուր Սերոբյանը:

Հովհաննես Հարությունյանը «Փյունիկի» կազմում ստացած վնասվածքի պատճառով չի միանա հավաքականին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը կմեկնի Ռիգա, որտեղ 2 օր անց Եվրո-2024-ի ընտրական խաղ կանցկացնի Լատվիայի հավաքականի հետ: Հոկտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականը կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա: Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» ստադիոնում երկու թիմերն ընկերական հանդիպում կանցկացնեն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա