Logo

Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնի դեմ խաղերին

14:06 / 04.10.2023Ֆուտզալ
null

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը՝ Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ, մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպումներին պատրաստվում են հետևյալ ֆուտզալիստները.

Լուան Մյուլեր Բարբոսա - «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Ալբերտ Աղաջանով - «Սիբ-Տրանզիտ» (Ռուսաստան)
Արթուր Մկրտչյան - «Երևան ՖԱ»
Արտյոմ Զաքարյան - «Երևան ՖԱ»
Վլադիմիր Սանոսյան - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան - «Ուխտա» (Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան - «Վիտեն» (Բելառուս)
Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո» (Ռուսաստան)
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Ժոաո Գիլյերմե Կարվալյո-«Գազպրոմ-Յուգրա» (Ռուսաստան)
Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա - «Պլզեն» (Չեխիա)
Արսենի Պետրոսյան - «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)
Գևորգ Մնացականյան - «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան - «Երևան ՖԱ»
Արթուր Պատատյան - «Երևան ՖԱ»
Աղասի Եղիազարյան - «Երևան ՖԱ»
Միհրան Դերմենջյան - «Երևան ՖԱ»
Կարեն Խատուև - «Երևան ՖԱ»
Էրիկ Հակոբյան - «Երևան ՖԱ»
Գարեգին Մաշումյան - «Լեոսթանդքոյին»

Էլիտ ռաունդի Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Իսկ հոկտեմբերի 7-ի առավոտյան Հայաստանի հավաքականը կմեկնի Պորտուգալիա, որտեղ հոկտեմբերի 11-ին կկայանա արդեն Պորտուգալիա - Հայաստան հանդիպումը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ