Հայաստանի Մ18 հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Խմբային փուլի ավարտից հետո Հայաստանը պայքարում էր 5-8 տեղերի համար:
Վերջին մրցավեճում Հայաստանի հայ բասկետբոլիստները 65:70 հաշվով պարտվեց Մոլդովային և 10 թիմերի պայքարում գրավեցին 8-րդ տեղը:
Հայաստանի թիմի կազմում ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Վահան Սարգսյանը, որը վաստակեց 17 միավոր, հայտնում է ՀԲՖ-ի պաշտոնական կայքը: Վահանը նաև 4 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:


