ՖԻՖԱ-ն դեկտեմբերի 22-ին հրապարակել է տղամարդկանց ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքն ու 1196,08 միավորով տարին ավարտել է 106-րդ տեղում։
Լավագույն տասնյակում նույնպես դիրքային փոփոխություններ չեն եղել։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի թոփ-10-ը
1. Իսպանիա - 1877,18 միավոր
2. Արգենտինա - 1873,33
3. Ֆրանսիա - 1870
4. Անգլիա - 1834,12
5. Բրազիլիա - 1760,46
6. Պորտուգալիա - 1760,38
7. Նիդերլանդներ - 1756,27
8. Բելգիա - 1730,71
9. Գերմանիա - 1724,15
10. Խորվաթիա - 1716,88


