Logo

Հայաստանի հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, լավագույն տասնյակը

14:11 / 30.11.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2 նիշով առաջադիմել է ՖԻՖԱ-ի՝ նոյեմբերի 30-ին թարմացված դասակարգման աղյուսակում և այժմ 93-րդ տեղում է:

Հայաստանի հավաքականը վաստակել է 2.90 վարկանիշային միավոր և միավորների քանակն այժմ 1237.15 է: 

Հիշեցնենք, որ նոյեմբերին կայացած խաղերում ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը ոչ-ոքի՝ 1-1 հաշվով էր ավարտել Ուելսի հավաքականի դեմ հանդիպումը և 0-1 հաշվով պարտվել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի թիմին:

Լավագույն տասնյակը.

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ