Logo

Հայաստանի հավաքականը մարզվում է ամբողջական կազմով

13:13 / 06.09.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզումային 4-րդ օրը, որին թիմը մասնակցում է արդեն ամբողջական կազմով, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 6-ի երեկոյան վերջին մարզումը կանցկացնի Թուրքիա մեկնելուց առաջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Հայաստանի թիմն Էսքիշեհիր քաղաքի համանուն ստադիոնում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ, իսկ երեք օր անց Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի աշխարհի 2022թ. առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։

Եվրո-2024-ի ընտրական փուլի D խումբը 4 խաղից հետո գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որն ունի 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան (2 խաղ) և Ուելսը (4 խաղ) վաստակել են 4-ական միավոր, իսկ Լատվիան պարտվել է բոլոր՝ երեք խաղերում։

Լուսանկարները՝ ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ