Logo

Հայաստանի հավաքականը՝ Մ18 ԵԱ-ի փոխչեմպիոն

21:36 / 27.06.2024Շախմատ
null

Հայաստանի հավաքականը Հունաստանի Հռոդոս կղզում ավարտված շախմատի Եվրոպայի Մ18 առաջնությունում դարձավ փոխչեմպիոն:

Վերջին՝ 7-րդ տուրում, հայ շախմատիստները 3-1 հաշվով առաավելության հասան Ավստրիայի թիմի նկատմամբ և վաստակած 5,5 միավորով գրավեցին երկրորդ տեղը: Իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին Էմին Օհանյանն ու Բենիկ Ագասարովը: Արսեն Դավթյանն ու Ռոբերտ Փիլիպոսյանը ոչ-ոքի գրանցեցին:

Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ին մասնակցում էր նաև Էրիկ Գասպարյանը:

Չեմպիոն դարձավ Իսրայելի գլխավոր թիմը, որը վաստակեց 6 միավոր: Իսրայելցիներին առաջնության ընթացքում պարտության էր մատնել միայն Հայաստանի հավաքականը:

Ֆոտո՝ ՀՇՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա