Logo

Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Կոսովոյի դեմ խաղում (տեսանյութ)

22:56 / 16.11.2022• Հայկական ֆուտբոլ
Հայաստանի հավաքական-Կոսովո

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Պրիշտիանում ընկերական հանդիպում անցկացրեց Կոսովոյի թիմի հետ և հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում։ Գրանցվեց 2-2 հաշիվը:

24-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում հաշիվը բացել է Սոֆիայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը, որն առաջին գոլը խփեց ազգային թիմում:

67-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով հաշիվը հավասարեցրեց Կոսովոյի հավաքականի և հունգարական «Ֆեհերվարի» հարձակվող Լիրիմ Կաստրատին:

82-րդ րոպեին Հայաստանի հավաքականին կրկին հաշվի մեջ առաջ մղեց ղազախական «Աստանայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որն աչքի ընկավ անհատական բարձր վարպետություն դրսևորելու արդյունքում:

Ավելացված ժամանակի երրորդ րոպեին Կոսովոյի հավաքականին պարտությունից փրկեց շվեյցարական «Յանգ Բոյզի» ֆուտբոլիստ Դոնատ Ռուդանին:

Հայաստանի հավաքականը նոյեմբերի 19-ին կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում՝ Տիրանայում հյուրընկալվելով ալբանիացիներին:

Ընկերական հանդիպում

Կոսովո - Հայաստան՝ 2-2

Լիրիմ Կաստրատի, 67 (11մ․), Դոնատ Ռուդանի, 90+3 - Ժիրայր Շաղոյան, 24, Կամո Հովհաննիսյան, 82

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ