Հայաստանի հավաքականը կմասնացկի ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարին, հայտնում է ՀԾՖ մամուլի ծառայությունը։
Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն հետևյալ ծանրորդները.
- Կառլեն Դավթյան (60կգ)
- Ժորա Գրիգորյան (65կգ)
- Հովհաննես Հովաննիսյան (71կգ)
- Հովհաննես Ղահրամանյան (94կգ)
Հայաստանի հավաքականը հանդես կգա Երվանդ Կիրակոսյանի գլխավորությամբ, իսկ պատվիրակությունը կգլխավորի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը։
Զինվորականների առաջին մրցաշարը կանցկացվի Իրանի Բաբոլսար քաղաքում նոյեմբերի 1-6-ը։

