Logo

Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց արագ շախմատի ԱԱ-ում

18:11 / 26.08.2023Շախմատ
null

Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ընթացող արագ շախմատի աշխարհի թիմային առաջնությունում։

Առաջին տուրում հայ շախմատիստները մրցեցին Doppelbauer Kiel թիմի հետ ու վստահ հաղթանակ տարան 4,5-1,5 հաշվով։ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը և Ալբերտո Աթոյանը հաղթեցին, Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Էլինա Դանիելյանը պարտվեց։

Հայաստանի հավաքականը մասնակից 38 թիմերի մեջ ունի 5-րդ վարկանիշը: Մրցաշարը կավարտվի օգոստոսի 28-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա