Հայաստանի ներկայացուցիչները 2 մեդալ են նվաճել Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող հրաձգության աշխարհի առաջնությունում։
Վազող թիրախ մրցաձևի մեծահասակաների պայքարում Լիլիթ Մկրտչյանը, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց վարժության որակավորման փուլում 555 միավորով անցել է եզրափակիչ, իսկ մեդալային մրցամարտում 6:0 հաշվով հաղթել է Կատարի ներկայացուցչին ու արժանացել բրոնզե մեդալի:
Արուսյակ Գրիգորյանը գրավել է 8-րդ տեղը, իսկ Հովհաննես Մարգարյանը՝ 12-րդ։
Երիտասարդների պայքարում բրոնզե մեդալի է արժանացել Գոհար Հարությունյանը, որը որակավորման փուլը հաղթահարել է 553 միավորով։ Բրոնզե մեդալի համար պայքարում հայ մարզուհին 6:1 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ:


