Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է հավաքն ու այսօր` մայիսի 28-ին, անցկացրել է երկրորդ մարզումը։
ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի ճամբար են ժամանել նաև թիմի ավագ Վարազդատ Հարոյանը («Ցինդաո Վեսթ Քոսթ», Չինաստան) ու Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար», Ռուսաստան)։ Կալինինգրադի «Բալթիկայի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանն էլ հավաքականին կմիանա այսօր երեկոյան։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած հավաքականը հունիսի 4-ին կհյուրընկալվի Սլովենիայի թիմին, իսկ այդ հանդիպումից երեք օր անց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Ղազախստանին: