Logo

Հայաստանի հավաքականը 4-րդ տեղը գրավեց արագ շախմատի ԱԱ-ում

09:34 / 29.08.2023Շախմատ
null

Հայաստանի հավաքականը չորրորդ տեղն է գրավել Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացած արագ շախմատի աշխարհի թիմային առաջնությունում։

Վերջին՝ 12-րդ տուրում հայ շախմատիստները 3․5-2․5 հաշվով հաղթել են Հնդկաստանը ներկայացնող Six-pack թիմին ու վաստակել 17 միավոր։

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված էին Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էլինա Դանիելյանը և Ալբերտո Աթոյանը:

14-ամյա Ալբերտո Աթոյանը 12 հնարավորից վաստակել է 10.5 միավոր և լավագույն արդյունքը գրանցել առաջնության 286 մասնակիցների մեջ: Աթոյանը նաև 170 կետով բարելավել իր վարկանիշն արագ շախմատում:

Չեմպիոնի տիտղոսը նվաճել է WR Chess թիմը, որը հավաքել է 22 միավոր։ Լավագույն եռյակում են նաև Freedom (20 միավոր) ու Team MGD1 (17 միավոր) թիմերը։ Kompetenzakademie Allstars թիմը, որի կազմում խաղում էր Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, 13 միավորով գրավել է 11-րդ տեղը։ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3․5-2․5 հաշվով հաղթել էր Kompetenzakademie Allstars-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա