Կանանց Ազգերի լիգայի C լիգայի 3-րդ խմբում Հայաստանի հավաքականը պարտվել է Ղազախստանի թիմին:
Ղազախստանում կայացած հանդիպումն ավարտվել է Հայաստանի թիմի՝ 2-3 հաշվով պարտությամբ:
Երկրորդ խաղակեսի սկզբում 2 գոլ բաց թողնելուց հետո Նարինե Դավթյանի դուբլի շնորհիվ Հայաստանի թիմը կարողացել է հավասարեցնել հաշիվը: Այդուհանդերձ, ղազախական թիմը ևս մեկ գոլ է խփել և հաղթել:
4-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով նահանջեց երրորդ տեղ, իսկ ղազախուհիները 7 միավորով բարձրացան երկրորդ հորիզոնական: Առաջատարը Լյուքսեմբուրգի հավաքականն է, որը նույնպես 7 միավոր ունի, բայց մեկ հանդիպում քիչ է անցկացրել: