Հայ կիսապաշտպան Արշակ Կորյանը համալրել է Ռուսաստանի երկրորդ լիգան ներկայացնող Մոսկվայի «Տորպեդոյի» կազմը։ Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
Կորյանի նախորդ ակումբը մերձմոսկովյան «Խիմկին» էր, որի կազմում 2023/24 մրցաշրջանում 29 խաղում խփել է 4 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ Նա ժամանակին խաղացել է նաև Մոսկվայի «Լոկոմոտիվում», ռուսական «Օրենբուրգում», «Ալանիայում» և Նիդերլանդները ներկայացնող «Վիտեսում»։
Ֆուտբոլիստը 2020-2021 թթ. հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական և անցկացրել 5 հանդիպում` կատարելով 1 ասիստ։