Չարենցավանի «Վանի» կազմը համալրել են պաշտպան Դավիթ Տերտերյանը և կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
26-ամյա Տերտերյանը հանդես է եկել «Փյունիկում» և «Գանձասարում», իսկ նախորդ ակումբն «Արարատ-Արմենիան» էր։ Հայաստանի ազգային հավաքականում նա անցկացրել է 11 հանդիպում։
Հայաստանի հավաքականում մեկ հանդիպում անցկացրած 30-ամյա Գարեգինյանը խաղացել է «Փյունիկում», «Արցախում», «Արարատում», իսկ «Վան» է տեղափոխվել «Ալաշկերտից»։
Երկու ֆուտբոլիստների հետ էլ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։