Logo

Հայաստանի հավաքականում խաղացած ֆուտբոլիստի գեղեցիկ գոլը

20:48 / 15.09.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականում խաղացած հարձակվող Արտյոմ Սիմոնյանը գեղեցիկ գոլ է խփել և Ռուսաստանի երկրորդ լիգայի 10-րդ տուրում օգնել է «ՍԿԱ Խաբարովսկին» տանը 2-0 հաշվով հաղթել «Նեֆտախիմիկին»։

«ՍԿԱ»-ն միավորների քանակը հասցրել է 11-ի և 18 թիմերի պայքարում 14-րդ տեղում է։

29-ամյա Սիմոնյանը Հայաստանի հավաքական է հրավիրվել 2014-2019 թթ. և մասնակցել 10 հանդիպման։ Նա Սակնտ Պետերբուրգի «Զենիթի» սան է, ռուսական ակումբներից նախկին հանդես է եկել նաև Մոսկվայի «Տորպեդոյում», «Տոմում», «Վոլգարում», խաղացել է շվեյցարական «Ցյուրիխում» ու «Լե Մոնում», իսկ Հայաստանում եղել է «Ալաշկերտի», «Նոայի», «Փյունիկի» և «Արարատի» ֆուտբոլիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ