Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց ըմբշամարտի բանակայինների աշխարհի 37-րդ առաջնությունը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալներով թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն էլ 1-ական ոսկե և արծաթե, 3 բրոնզե մեդալներով 6-րդն է թիմային պայքարում:
Հիշեցնենք, որ կանանց պայքարում էլ Էլեն Բաբաջանյանը (53 կգ) դարձել էր փոխչեմպիոն, այս քաշային կարգում մրցումն անցկացվել էր շրջանաձև համակարգով:
Հայաստանի բոլոր մեդալակիրները բանակայինների աշխարհի առաջնությունում
Ոսկե մեդալակիրները
- Գասպար Տերտերյան (67 կգ)
- Սուրեն Աղաջանյան (60 կգ)
- Անդրանիկ Ավետիսյան (65 կգ)
Արծաթե մեդալակիրները
- Էլեն Բաբաջանյանը (53 կգ)
- Տիգրան Մինասյանը (55 կգ)
- Սարգիս Բեգոյանը (61 կգ)
Բրոնզե մեդալակիրները
- Շանթ Խաչատրյանը (72 կգ)
- Սամվել Գրիգորյանը (82 կգ)
- Հրայր Ալիխանյանը (74 կգ)
- Արման Ավագյանը (79 կգ)
- Աշոտ Խաչատրյանը (77կգ)
- Հրաչյա Պողոսյանը (63 կգ)
- Կարեն Խաչատրյանը (87 կգ)
- Մուշեղ Մկրտչյանը (92 կգ)