Բասկետբոլի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական առաջին փուլի հանդիպումներից առաջ ընկերական խաղ է անցկացրել չեխական «Բռնո Բասկետ» ակումբի հետ:
Հանդիպումն ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով` 99:93 հաշվով, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Ռեքս Քալամյանի գլխավորած թիմն աշխարհի առաջնության ընտրական փուլում առաջին հանդիպումը կանցկացնի փետրվարի 22-ին ՝ մրցելով Ավստրիայի հավաքականի հետ, իսկ փետրվարի 25-ին կհյուրընկալի Ալբանիային:


