Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի թիմի հետ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կկայանա հունիսի 6-ին Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» ստադիոնում, մեկնարկը` Երևանի ժամանակով 21:00-ին։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, Հայաստանի հավաքականը հունիսի 9-ին ընկերական խաղում մրցելու է Չեռնոգորիայի թիմի դեմ։ Այդ հանդիպումը նույնպես կայանալու է մրցակցի դաշտում։