Logo

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի հետ

13:23 / 08.01.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի հավաքականի հետ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հանդիպումը կկայանա Պրահայում մարտի 26-ին։ Ստադիոնի և խաղի մեկնարկի վերաբերյալ տեղեկություն կլինի ավելի ուշ։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը 93-րդն է, իսկ Չեխիայի հավաքականը 39-րդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ