Logo

Հայաստանի հավաքականն ու ՀՖՖ պատվիրակությունը ժամանել են Կիպրոս

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 16.11.2020Հայկական ֆուտբոլ
Screenshot 2 - Հայաստանի հավաքականն ու ՀՖՖ պատվիրակությունը ժամանել են Կիպրոս
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Ազգերի Լիգա, League C 6 տուր

18 Նոյեմբեր 2020 - 21:00

1

Հայաստան

0

Հյուսիսային Մակեդոնիա

1 - 0 Հովհաննես Համբարձումյան - 54`

Հայաստանի հավաքականն ու ՀՖՖ պատվիրակությունը ժամանել են Կիպրոս, որտեղ կկայանա Ազգերի լիգայի շրջանակում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ հանդիպումը՝ հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել են մայրաքաղաք Նիկոսիայի «Լենդմարկ» հյուրանոցում:

Նոյեմբերի 17-ին՝ Երևանի ժամանակով 17:15-ին, Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 18:00-ին, GSP մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լուսանկարներ է ներկայացրել հավաքականի ժամանումից:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Football Federation of Armenia (@armenian_ff)

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ