Logo

Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայում

23:37 / 15.10.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայում, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հոկտեմբերի 16-ին Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Սկոպյեից կմեկնի Ստրումիցա, որտեղ կանցկացնի նախախաղային մարզում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Հայաստանի հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի թիմի հետ: 

Հայաստանի ազգային թիմը Հյուսիսային Մակեդոնիա է մեկնել 21 ֆուտբոլիստով. Լուկաս Սելարայանն ու Նորբերտո Բալեկյանը, պայմանավորվածության համաձայն, միացել են իրենց ակումբներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա