Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին սկսել է հավաքը՝ պատրաստվելով Ուելսի (նոյեմբերի 18) և Խորվաթիայի (նոյեմբերի 21) դեմ Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին երկու տուրերի հանդիպումներն։
Այսօր Ալեքսանդր Պետրակովի թիմը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում առաջին մարզումն անցկացրեց 22 ֆուտբոլիստով:
Երեկոյան թիմին կմիանա Ժիրայր Շաղոյանը, իսկ նոյեմբերի 14-ին հավաքականի շարքերը կհամալրեն Վահան Բիչախչյանը, Լուկաս Սելարայանը և Անդրե Չալըշըրը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը Երևանում կհյուրընկալի Ուելսի թիմին: Նոյեմբերի 20-ին թիմը կմեկնի Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին ուժերը կչափի Խորվաթիայի հավաքականի հետ: