Logo

Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսից հետո պարտվում է Սլովենիային

20:49 / 04.06.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Լյուբլյանայի «Ստոժիցե» ստադիոնում ընթացող ընկերական մրցավեճում առաջին խաղակեսից հետո 0-1 հաշվով պարտվում է Սլովենիայի թիմին:

Սլովենիայի հավաքականի կազմում 11-րդ րոպեին հաշիվը բացել է իտալական Բ սերիայում հանդես եկող «Պիզայի» հարձակվող Յան Մլակարը: Գոլի դրվագում խորվաթական «Օսյեկի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը տուգանային հրապարակում գլխով անհաջող գնդակը հեռացրել է, ինչից հետո Մլակարը գեղեցիկ հարվածով գրավել է Օգնյեն Չանչարևիչի դարպասը:

Սլովենացիներն առաջին խաղակեսի վերջին րոպեին կարող էին երկրորդ գնդակն ուղարկել Հայաստանի հավաքականի դարպասը, սակայն Չանչարևիչը մեկ դրվագում երկու սեյվ է կատարել:

Առաջին խաղակեսում Ալեքսանդր Պետրակովի գլխավորած հավաքականը մեկ շեղ հարված է կատարել, 1-2 անգամ էլ հարվածները փակվել են մինչև դարպասին հասնելը:

Առաջին խաղաակեսի միակ գոլի տեսանյութը:

Խաղին կարող եք հետևել Fast Sports-ի ուղիղ եթերում:

Ֆոտո՝ ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ