Logo

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսից հետո հաղթում է

20:48 / 07.09.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի առաջին տուրում մրցում է Լատվիայի թիմի դեմ և առաջին խաղակեսից հետո հաղթում է 2-1 հաշվով։

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող հանդիպման մեկնարկում կողմերը շատ արագ փոխանակվեցին մեկական գնդակով։ Հայաստանի հավաքականին 6-րդ րոպեին առաջ մղեց լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, սակայն ընդամենը 3 րոպե անց անկյունայինի խաղարկումից հետո ռուսական «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանի ինքնագոլից հետո հաշիվը հավասարվեց։

35-րդ րոպեին ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած հավաքականը հաշիվը դարձրեց 2-1։ Հայ ֆուտբոլիստների լուրջ պրեսինգի արդյունքում լատվիացիների պաշտպան Կասպար Դուրգան, ցանկանալով հետ փոխանցում կատարել դարպասապահին, գրավեց սեփական դարպասը։

Հանդիպման գոլերի տեսանյութը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ