Logo

Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսից հետո հաղթում է Ղազախստանին

20:50 / 07.06.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող ընկերական խաղում առաջին խաղակեսից հետո 1-0 հաշվով հաղթում է Ղազախստանի թիմին։

Հանդիպման չորրորդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել մրցակցի 33-ամյա պաշտպան Ալեքսանդր Մարոչկինը։ Գոլային դրվագում Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ Մարոչկինը գրավեց սեփական դարպասը, հակառակ դեպքում գոլի հեղինակ կդառնար «Նոայի» հարձակվող Արթուր Միրանյանը։

Առաջին խաղակեսում ղազախներն ունեին պատասխան գոլը խփելու հնարավորություններ, սակայն նրանց հարվածներից հետո գնդակը երկու անգամ դիպավ դարպասաձողին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ