Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել է Ուելսի հավաքականին։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1-1։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացել է Լուկաս Սելարայանը։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Հայաստանի հավաքականի կազմում սեփական դարպասը գրավել է Նաիր Թիկնիզյանը։
Հայաստանի հավաքականը խաղում է հետևյալ մեկնարկային կազմով․ Օգնյեն Չանչարևիչ, Արտակ Դաշյան, Գեորգի Հարությունյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Նաիր Թիկնիզյան, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Վահան Բիչախչյան, Լուկաս Սելարայան, Հրանտ-Լեոն Ռանոս։